Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՉԺՀ-ի հետ քննարկումների առաջին փուլը համարել է «առարկայական, լուրջ և ուղղակի»

Անքորիջում (Ալյասկայի նահանգ) ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ներկայացուցիչների բանակցությունների առաջին նստաշրջանն «առարկայական էր, լուրջ եւ ուղղակի», երկուստեք կարողացել են շարադրել իրենց շահերն ու գերակայությունները: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը։

«Մենք օգտվեցինք այդ նստաշրջանից, ինչպես եւ պլանավորել էինք, որպեսզի շարադրենք մեր շահերն ու գերակայությունները, եւ մենք նույն բանը լսեցինք մեր չինացի գործընկերներից»,- հայտարարել է նա:

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ նստաշրջանը տեւեց երկու ժամից շատ ավելի, որն սկզբնապես նախատեսվել էր: Ներկայումս կողմերը կրկին վերսկսել են բանակցությունները: Երկրորդ նստաշրջանը, որն անցնում է մամուլի համար փակ ձեւաչավով, սկսվել է մարտի 18-ին տեղական ժանակաով մոտավորապես 19:30-ին (Երեւանի ժամանակով մարտի 19-ի 07:30-ին):

Այն նույնպես, նրա գնահատմամբ, մեծ հավանականությամբ կտեւի մի քանի ժամ: Երրորդ նստաշրջանը, պլանի համաձայն, պետք է սկսվի Անքորիջի ժամանակով արդեն մարտի 19-ին՝ 09:00 – 09:30-ի (Երեւանի ժամանակով 21:00 – 21:30-ի) շրջանում:

Ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները, որոնք բացել է ընդունող կողմը, սկսվել են մարտի 18-ին տարաձայնությունների իրավիճակում, արդեն ամենասկզբում ելույթ ունեցողները փոխանակել են քննադատական արտահայտություններ:

Ավելի ուշ երկուստեք միմյանց մեղադրել են դիվանագիտական արարողակարգի եւ էթիկետի խախտման մեջ:

Անքորիջի բանակցություններին ամերիկյան կողմից ժամանել են պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը: Չինական կողմից մասնակցում են ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար, Պետխորհրդի անդամ Վան Ին եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին գործերի հանձնաժողովի դիվանատան ղեկավար Յան Ցզեչին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս