Բաժիններ՝

Սարգսյանը և Մարտիրոսյանը դարձել են շախմատի համաշխարհային ուսանողական առցանց առաջնությունների հաղթողներ

Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջին առցանց առաջնությունների հաղթողներ:

Կանանց պայքարում Սարգսյանը 7 տուրերում հավաքեց 6 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:Տղամարդկանց պայքարում Հայկ Սարգսյանը ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի պարտություն չկրեց և 7 հնարավորից հավաքելով 5,5 միավոր լրացուցիչ միավորներով դարձավ առաջին անգամ անցկացվող այս մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում նույնքան` 5,5 միավորով Հնդկաստանից Պաներսելվամ Ինիյան է, իսկ եռյակը եզրափակում է ռուս Միխայիլ Անտիպովը:

Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն, ով միայն 6-րդն է:

Մարտի 20-21-ին կանցկացվեն արագ շախմատի ուսանողական համաշխարհային մրցաշարը: Հայաստանն ունի երկու տասնյակից ավել մասնակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031