«Պատասխան եք տալու, թե ինչպես և ինչ պայմանավորվածությունների արդյունքում քո փողոցային քայլականների հետ մեր հայրենիքը նվիրեցիք թուրքին»․ Խորեն Մարդոյանը՝ Նիկոլ Փաշինյան
Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհրդի Հումանիտար Հանձնախմբի համակարգող անդամ Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, տարածել է Անգլիայի մետրոյում տեղադրված ադրբեջանական գովազդային այս վահանակները՝ գրել է․ «Նիկոլ Փաշինյան, այս գովազդային վահանակները տեղադրված են Անգլիայում` մետրոյում:
Ադրբեջանցի կոչվող թաթարները քոչվոր էին,բայց քո շնորհիվ նրանց մեջ ամրապնդվեց ազգայինը:
Նրանք պարտված էին, բայց քո շնորհիվ դարձան հաղթող:
Դու, անձամբ դու եւ քո թուրքի քայլականները վերակենդանացրեցիք նրանց մեռած եւ սատկած տեղն ու դերը Եվրոպայի խորհրդարանում, որի հետեւանքով մենք դարձանք ագրեսոր, իսկ իրենք մեր տարածաշրջանում խաղաղություն ջատագովներ:
Դուք քարուքանդ արեցիք եւ քայքայեցիք մեր դիվանագետների 30 տարվա քրտնաջան աշխատանքը, որի հետևանքով մեր դիվանագետներն այսօր այլեւս չունեն այն ազդեցությունը, ինչ որ կար մինչեւ 2018-ի իշխանազավթումը:
Եվ վերջում, գիտե՞ս՝ ինչու համար է հայոց պատմական Շուշին գովազդվում Լոնդոնի մետրոյում՝ որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք․ ոչ թե որ Անգլիան ադրբեջանամետ է, դա հարցի մի կողմն է, այլ զուտ նրա համար, որ թե Անգլիայում, թե Ադրբեջանում եւ թե Թուրքիայում պարզապես հիացած են քեզանով եւ քո թրքասիրությամբ, մանավանդ, որ քո նմանը հայոց պատմական Շուշին անվանեց դժգույն եւ դժբախտ:
Պատասխան եք տալու, ամեն ինչի համար պատասխան եք տալու, թե ինչպես և ինչ պայմանավորվածությունների արդյունքում քո փողոցային քայլականների հետ մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ նվիրեցիք թուրքին»: