Արցախի ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Գեղամ Ստեփանյանին:
«Լրիվ քաղաքական ճգնաժամ ա»․ այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մոռանալով, որ իր խոսափողն անջատված չէ։
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին տուրք մատուցելուց հետո կարճ արձագանքեց լրագրողների հարցերին:
Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը (ՌԴ, Մոսկվա) հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն 2021-2022 թթ. ուսումնական տարում բակալավրիատում, մագիստրատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում ավելի քան 400 մասնագիտություններով ուսանելու համար:
«Երբ նապաստակը հարձակվում է արջի վրա, իհարկե, պետք է ապտակ ուտի». փաստաբանը՝ մարտի 1-ի գործի մասին
Լարիսա Ալավերդյանը՝ երկրում ռազմական դրության վերացման, սպասվող ընտրությունների մասին. ՈւՂԻՂ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։
Այսինքն՝ ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում. մի մարդու գրառման հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվե՞լ ենք, մի մարդու գրառման հետ, ով ասում էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու՝ ղարաբաղյան հարցի որևէ լուծման չեմ գնա, և ժողովրդից թաքուն գնաց, քվեարկե՞ց,- իր դիրքորոշումը վերահաստատեց նա՝ հավելելով,- Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա, որովհետև չկա ընտրություն. մեր օրակարգը նույնն է՝ Նիկոլի հրաժարական:
Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։
Սուեզի ջրանցքով երթեւեկությունը երկու ուղղություններով լիովին դադարեցված է հունի լայնքով անշարժ մնացած բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու գործողության իրականացման պատճառով:
Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որն այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց, հասարակության և, մասնավորապես, լրատվամիջոցների ներկայացուցիչները լավ չեն ընկալել։
Մարտի 24-ին տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է փոխանցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք:
Պատերազմի 4-րդ օրը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ի վերջո առաջարկե՞լ է դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ: Շրջանառվող այս հարցն այսօր լրագրողները նորից ուղղեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կառավարության նիստից հետո:
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 24-ին Ավշար գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Պ.-ին, որը մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Վոլոդյա Հովհաննիսյանը՝ երկրում ռազմական դրության վերացման, սպասվող ընտրությունների մասին. ՈւՂԻՂ:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ վերացնելու փաստը։
Ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։
Այս գործարարը 2020-ին ձեռք էր բերել ընկերության 49 տոկոսը: Նախկինում վրացական ընկերությունն այս պահին ապահովում է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի 85 տոկոսը, Ադրբեջանի ինտերնետ տրաֆիկի՝ 50, և Վրաստանի թրաֆիկի՝ 55 տոկոսը: Ընկերությունն ինտերնետային «մուտք» ունի նաև Իրան և Իրաք:
Կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում»,-մանրամասնեց Խաչատրյանը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կառավարությունն աճուրդի է հանում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված «LEXUS LX 570» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Անդրանիկ Մարգարյանի կուսակիցներն ու ընկերները այցելել են պանթեոն․ այսօր նրա մահվան 14–րդ տարելիցն է․ ՈՒՂԻՂ
Շարունակեք շաղ տալ ու քարոզել թուրքի հետ խաղաղասիրություն»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով ընտրանին կարող է համախմբվածության շնորհիվ լավ արդյունքի հասնել Մունդիալի որակավորման փուլի խաղերում:
Պատերազմի խայտառակ կապիտուլիացիայից հետո Ադրբեջանում և Թուրքիայում հակահայկական քաղաքականությունը նոր՝ աննախադեպ ծավալներ է ստացել։ Զգալի մասով դա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից որդեգրված պարտվողական ու անհասկանալի խաղաղասիրական, իսկ որոշ դեպքերում նաև բացահայտ պրոթուրքական քաղաքականության։ Հենց այդ քաղաքականության պատճառով է, որ մեր հարևան թշնամի պետությունները անդադար գործում են նորանոր ոճրագործություններ (ամենաէականը՝ մեր ռազմագերիների պահումը Ադրբեջանում)։
Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: