Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը:

Boingo Wi-Fi ծառայությունը Mastercard World Black Edition քարտապաններին ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս տալիս է Wi-Fi ցանցին անսահմանափակ հասանելիություն, այդ թվում նաև՝ ինքնաթիռում: Ծրագիրն առաջարկում է  հատուկ հավելվածի միջոցով ամբողջ աշխարհում Boingo ընկերության և նրա գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 1 միլիոն ինտերնետային կետերի միանալու հնարավորություն:

Ներկայումս գործող ինտերնետ հասանելիության բոլոր կետերը նշված են այս կայքում, իսկ փոփոխությունների/լրացումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Wi-Fi ցանցին անվճար միանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտապանները պետք է գրանցվեն Boingo ընկերության կայքի «Boingo Wi-Fi» բաժնում: Գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հաճախորդը ողջույնի էլեկտրոնային նամակ է ստանում ընկերությունից՝ Boingo Wi-Finder բջջային հավելվածի նկարագրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին հայտնաբերել մոտակայքում գտնվող Boingo-ի ինտերնետ հասանելիության կետերը և անվճար միանալ վերջիններիս՝ կատարելով մի քանի պարզ գործողություններ:

Boingo Wi-Fi ծառայության շնորհիվ Դուք կարող եք կապի մեջ լինել Ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ ողջ ճանապարհորդության ընթացքում:

Boingo ընկերությունն իր հաճախորդներին տարեկան 365 օր 24/7 ռեժիմով  ​​ տրամադրում է բարձրակարգ սպասարկում՝ պատասխանելով անվճար թեժ գծին ստացված զանգերին կամ էլեկտրոնային հաղորդագրություններին՝ ցուցաբերելով նրանց օգնություն և լուծելով ծրագիր մուտք գործելու հետ կապված բոլոր խնդիրները:

Աջակցման ծառայության հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին՝ [email protected]  կամ անցնել հետևյալ հղումով:

Boingo Wi-Fi ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/privilege/details/1/ հղումով կամ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում, հեռ. (+347 10) 60-60-90:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

Տեսանյութեր

Լրահոս