Բաժիններ՝

«Յուվենթուսը» պատրաստ է Ռոնալդուին վաճառել 25 միլիոն եվրոյով

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Յուվենթուսից»:

Ըստ As-ի՝ իտալական ակումբը պատրաստ է վաճառել 36-ամյա հարձակվողին 25 միլիոն եվրոյով:

Պորտուգալացու հետ համագործակցությունը «Յուվենթուսի» համար տարեկան կազմում է 87 միլիոն եվրո, այնպես որ, այդ գումարն ակումբին հնարավորություն կտա խուսափել ֆինանսական կորուստներից: Միևնույն ժամանակ, «Յուվեն» չի պատրաստվում ստիպել Ռոնալդուի տեղափոխությունն այլ ակումբ:

Եթե ​​Կրիշտիանուն տեղեկացնի «Յուվենթուսին», որ ցանկանում է փոխել ակումբը, և տրամադրի որոշակի առաջարկ, ապա իտալացիները բաց կլինեն երկխոսության համար և այն առանց խնդիրների կթողնեն:

Եթե ​​Ռոնալդուի վերաբերյալ առաջարկներ չլինեն, ակումբը սիրով կշարունակի համագործակցել պորտուգալացու հետ:

Ռոնալդուն ինքը, ինչպես արդեն հաղորդվել է, ցանկանում է վերադառնալ «Ռեալ»:

Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 12 խաղ է անցկացրել, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս