Բաժիններ՝

«Երևան ՀԷԿ-3» ջրամբարում դի է հայտնաբերվել

Մարտի 24-ին, ժամը 15։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող ջրամբարում հայտնաբերվել է դի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները «Երևան ՀԷԿ-3» ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս