Բաժիններ՝

«Ես նախատեսում եմ վերադառնալ «Ռեալ»»․ Բեյլ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ասել է, որ մտադիր է վերադառնալ մադրիդյան ակումբ:

– Ապագայի մասին խոսակցությունները ձեզ շեղո՞ւմ են ազգային հավաքականում խաղալուց:

– Ոչ, ինձ ոչինչ չի շեղում: Այս տարի «Տոտենհեմ» տեղափոխությանս հիմնական պատճառը ֆուտբոլ խաղալու ցանկությունն է: Սա՝ առաջին հերթին։

Ես ուզում էի զգալ խաղի ռիթմը Եվրոյից առաջ: Իմ պլանն է՝ մրցաշրջանն անցկացնել «Տոտենհեմում», իսկ Եվրոյից հետո վերադառնալ «Ռեալ» և մեկ տարի էլ խաղալ այնտեղ: Ես վերադառնալու եմ: Համենայն դեպս, դա է իմ ծրագիրը։

Ուելսցու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կտրականապես դեմ է Բեյլի վերադարձին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս