Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Նարեկ Սամսոնյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Մեկնարկեց Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի ու Գևորգյանի գործով հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Սոս Հակոբյանը և Բաբկեն Հարությունյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի՝ փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք ծովային վարժանքները չի դիտարկում որպես տարածաշրջանում իր հնարավորությունների խոչընդոտ:
«Ինչո՞ւ պետք է այդ մարդը մեկ կարծիքի համար կալանավորվի, նա ամեն ինչ կորցրել է Արցախում, հիմա թողել եկել է Հայաստան, հիմա հարց եմ տալիս ես, նա ամեն ինչ կորցրել է, որտեղի՞ց մշտական բնակության վայր ունենա: Էդ ինքն ամեն ինչ ճի՞շտ է արել, Վահան Բադասյանն էլ Արցախից եկավ ու ասեց՝ պետք է Նիկոլին գնդակահարե՞մ: Հետո Վահան Բադասյանը կարող է չհասցնի այդ գործն անել, ուրիշները կարող են անել, աչքիս այսօր իմ հետևից էլ են գալու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:
Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը:
Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, այն կտևի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ընթացքում օրակարգի 4-րդ կետով Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը: Հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց վերջերս հայտնի դարձած մի դեպքի մասին՝ ոչ համայնքային հողի վրա կառուցված խաղահրապարակը տարածքի սեփականատերը ցանկանում է քանդել և տեղն այլ բան կառուցել:
Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ նրանց անփոխարինելի առաջնորդ նիկոլ փաշինյանի հանդիպումն անցել է բավական թեժ մթնոլորտում, որտեղ մտքերի շահագրգիռ եւ նույնիսկ գրգռված փոխանակում է եղել:
Այսօր Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստն է: Այն մեկնարկեց մայրաքաղաքի հիմնով: Օրակարգի 3-րդ հարցով ավագանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին ընտրեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ: Այս հարցի քննարկման ժամանակ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շինթույլտվություններն ուշանում են, ինչն էլ դժգոհությունների պատճառ է դառնում:
Անժելա Էլիբեգովան՝ հետպատերազմյան իրավիճակի և թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. ՈՒՂԻՂ
2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա:
Փետրվարի 9-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է դիտվում որոշ պետություններում:
Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում «Իմ քայլը» խմբակցության Նուարդ Վարդանյանը միաձայն ընտրվեց Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) ողջունում է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդերդինդի բանաձևը, որը հստակ կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները: Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ժողովրդի անունից են մեծագույն հանցագործությունները կատարվել։ Հիշենք Ռոբեսպիեռին ու Մադամ Գիլիոտինին, ՉԵԿԱ-ի տեռորը, Պոլ Պոտայի ջահելների արածը, քայլական լակոտների թավիշի արդյունքում մեր կորուստները եւ այլն։
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 9.5% և 20.2%-ով։
Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ:
Իշխող մեծամասնությունը հայտարարությունով փաստեց, որ հրաժարվում է արտահերթ ընտրությունների իրենց իսկ առաջ քաշած օրակարգից։ Հանրության արձագանքը միանշանակ էր՝ Նիկոլը վախեցավ։
Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 123 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 300-ի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ:
Դերասան Լևոն Շարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայց դու ինչ պադոշ երես ունես, Նիկոլ… Եթե ինձ այդքան հայհոյեին ես ամոթու ինքնասպան կլինեի։ Մտածի, չէ՞ որ այդ հայհոյանքները քո երեխաներն էլ են կարդում։ Դու ի՞նչ հարգանք պիտի ունենաս նրանց մոտ։ Նրանք էլ ունեն շրջապատ… նրանք էլ են ամաչում, որ այդպիսի հայր ունեն։ Ի՞նչ պատասխան ես տալիս նրանց հարցերին։ Ինքնասպան եղի, Նիկոլ։ Տղամարդ եղիր գոնե մի անգամ»։
Արցախի Մարտակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում:
Երևանի ավագանու նիստը՝ ՈԻՂԻՂ