Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 123, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 123 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 300-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3126 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 784 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3910-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 60169, փաստացի բուժվողներինը՝ 4221 (մեկ օրում նվազել է 174-ով): Մեկ օրում արվել է 2269 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 668 464թեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728