Խափանում է տեղի ունեցել Instagram-ի աշխատանքում
Փետրվարի 9-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է դիտվում որոշ պետություններում: Դա երեւում է Downdetector ծառայության տվյալներից, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Անսարքությունների մասին առավել հաճախ հայտնում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, ամենաշատ թվով գանգատներ ստացվում են Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից եւ մի շարք այլ եվրոպական երկրներից:
Ծառայության տեղեկատվությամբ՝ գանգատների հիմնական մասը (շուրջ 62 տոկոս) վերաբերում է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներին. 20 տոկոսը չի կարողանում զետեղել նոր գրառումներ, 17 տոկոսը դժվարությունների է հանդիպում պատմություններն աչքի անցկացնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: