Կլինի՞ Մարտի մեկ, թե՞ ոչ. պարզ կդառնա Փաշինյանի ուղերձից

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի համոզմամբ՝ Գլխավոր շտաբի՝ ժամեր առաջ տարածած հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով, սպասելի էր իր համար, անհասկանալի է, սակայն, դրան հաջորդած Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու վերաբերյալ։

«Հավանաբար հասկանալի կդառնա, երբ հավաքվեն մարդիկ, ու կոչ հնչեցնի, հասկանան՝ ո՞րն է նրա նպատակը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Փաշինյանը մարդկանց հրապարակում հավաքելուց հետո ի՞նչ ուղերձով է դիմելու. նա պետք է իր քայլերն ասի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աթաբեկյանը։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին հրապարակ հրավիրելու կոչը հղի չէ՞ քաղաքացիական բախումների վտանգով, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց.

«Մարտի 1 կլինի՞, թե՞ ոչ, պարզ կդառնա, թե մարդկանց հրապարակում հավաքելուց հետո ի՞նչ հայտարարություն կանի։ Կա բախումների ռիսկ, բայց կրկնում եմ՝ կլինե՞ն դրանք՝ պարզ կլինի նրա ուղերձներից և կոչերից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս