Հայաստանի ֆուտբոլի ագզային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի: Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ և մարզվում էր վերջին օրերին: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Չելսի»-ն Լոնդոնում ընդունել էր «Նյուքասլ»-ին: Հանդիպման 31-րդ րոպեին «ազնվանակնները» բացեցին խաղի հաշիվը` աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն: Ընդամենը 8 րոպե անց Տիմո Վերները խփեց «Չելսի»-ի երկրորդ գնդակը: «Նյուքասլ»-ը երկրորդ կեսում ոչինչ անել չկարողացավ և «Չելսի»-ին հաղթեց 2:0 հաշվով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Եթե իշխանությունը նույնքան համառություն դրսևորեր որոշ հարցերում, ինչպիսին դրսևորում է, ասենք, անհեթեթ նշանակումներ անելիս, սխալ քայլեր կատարելիս, մեր երկիրը բավականին շահեկան վիճակում կհայտնվեր։ Ասենք, եթե կարելի է հայտնի կենդանու համառությամբ շարունակել «Մարտի 1-ի» անպտուղ դատավարությունը՝ մեծ թվով մարդկանց ժամանակն ու ռեսուրսը վատնելով, ինչո՞ւ չի կարելի գիտակցել և, ոմանց հավանական դժգոհությունից չվախենալով, փակել այդ անհեռանկար գործը, հրաժարվելով մեղադրանքից։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն, փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահոված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով։
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արմինիա»-ին: Առաջին կեսի ավարտին «Արմինիա»-ն հաղթում էր Բունդեսլիայի գործող և բազմակի չեմպիոնին 0:2 հաշվով: Սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում մյունխենցիները կարողացան հետ բերել կորցրածը:
Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում COVID-19-ի դեմ պատվաստվելու համար թույլ է տվել օգտագործել AstraZeneca/Oxford պատվաստանյութի արտադրության երկու տարբերակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փաստ» թերթը գրում է. «Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ եւ, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երեւում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան:
«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպե կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է՝ Պետական վերահսկողական ծառայությունը Covid-19-ի գծով ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում՝ նախարարություն, բուժհաստատություններ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, եւ դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, թե «հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»:
«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքները չեն տուժել երկրաշարժից:
Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջազգային փորձագիտական խմբի ղեկավար, կենդանաախտային վարակների եւ պարենային անվտանգության մասնագետ Փիթեր բեն Էմբարեքը պատմել է 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրադրության շուրջ նոր եզրակացությունների մասին։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
1in.am կայքի լրագրող Նվեր Մնացականյանի մերձավոր շրջապատից 168.am-ին տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է վաղն իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա։
Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն փետրվարի 16-ին: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է հանրապետության բանակի մամուլի ծառայությությունը։
Ճապոնիան մտադիր է հասնել Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման, չնայած ՌԴ-ի Սահմանադրության ուղղումներին, որոնք բացառում են տարածքների օտարումը: Այդ մասին, հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոյին:
Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, երկրորդ երեխային են սպասում։ Այս մասին հայտնում է pa.media-ն՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցիչներին։ Սասեքսի դուքսն ու դքսուհին մեկ որդի ունեն՝ Արչին։
Ամերիկյան Apple-ը համատեղ անվարորդ ավտոմեքենա արտադրելու առաջարկությամբ դիմել է Nissan ճապոնական ավտոարտադրողին: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին «Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Հարություն Ա.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Պայթուցիկ նյութեր կամ սարքեր անօրինական պահելը, տեղափոխելը և իրացնելը) մեղադրանքով: