
«Բավարիա»-ն խուսափել է պարտությունից «Արմինիա»-ի հետ խաղում

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արմինիա»-ին: Առաջին կեսի ավարտին «Արմինիա»-ն հաղթում էր Բունդեսլիայի գործող և բազմակի չեմպիոնին 0:2 հաշվով: Սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում մյունխենցիները կարողացան հետ բերել կորցրածը:
Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով: «Բավարիա»-ից գոլերը խփեցին Ռոբերտ Լեւանդովսկին, Կորենտին Տոլիսոն, Ալֆոնսո Դևիսը, իսկ «Արմինիա»-ից` Միխել Վլապը, Ամոս Պիպերը, Կրիստիան Գեբաուերը:
«Բավարիա»-ն շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Ակումբն ունի 49 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լապցիգ»-ը իր ակտիվում ոնի 44 միավոր: