
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա զոհ

Փետրվարի 15-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և հարվածել արտաքին լուսավորման սյանը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ․Կ․-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։