
«Չելսի»-ն հաղթել է «Նյուքասլ»-ին

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Չելսի»-ն Լոնդոնում ընդունել էր «Նյուքասլ»-ին: Հանդիպման 31-րդ րոպեին «ազնվանակնները» բացեցին խաղի հաշիվը` աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն: Ընդամենը 8 րոպե անց Տիմո Վերները խփեց «Չելսի»-ի երկրորդ գնդակը: «Նյուքասլ»-ը երկրորդ կեսում ոչինչ անել չկարողացավ և «Չելսի»-ին հաղթեց 2:0 հաշվով:
Այս տուրից հետո «Չելսի»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 42 միավոր: Նույնքան միավոր է հավաքել նաև «Վեստ Բրոնվիչ»-ը: Առաջատարը 53 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ն է: