Բաժիններ՝

«2018-ը հայի ու հայի երկրի մասին չէր». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախագահը պատասխանեց հայությանը հուզող հարցերի բավականին մեծ շրջանակի։

Նա անդրադարձավ մտահոգությունների, որոնք ավելի քան երկու տարի հանգիստ չէին տալիս Հայաստանի քաղաքացիներին։

Բայց հարցերի գոյությունն ու դրանց պատասխաններ ստանալն ինքնանպատակ չպետք է լինեն։

Հարցերն առաջին հերթին կատարվածը հասկանալու համար էին։ Պատասխանների սպասումն ու հնչած պատասխանները կատարվածից ելքեր գտնելու մասին է։

Հասկանալու ովքեր և որ պահին նախընտրեցին դավաճանությունը պետականությանը։

Ովքեր և որ պահից խաբվեցին ստերին կամ հասկացան կատարվածն ու պայքարեցին իրողության դեմ։

Չեմ ցանկանա, որ արձանագրումները դատավճիռ հնչեն։ Այն կկայացվի լրիվ այլ պայմաններում և այլոց կողմից։

Բայց հասարակությունը պիտի հասկանա, պիտի ապրի աներկբա գիտակցումով, որ

2018-ը հայի ու հայի երկրի մասին չէր,

2020-ը հայոց բանակի, հայկական պետականությունների ամրության ու դրանց համար պայքարելու ու մեռնելու պատրաստ հայրենասերների մասին չէր։

Եվ ի վերջո, վաղուց ժամանակն է մեր նորագույն պատմության իրադարձություններին տալ քաղաքացիական գնահատական։ Ձևավորել քաղաքացիական ընկալում, քաղաքացիական անհանդուրժողականություն ու քաղաքացիական աջակցություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս