
Ռուսաստանի և Իրանի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կսկսվեն փետրվարի 16-ին

Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն փետրվարի 16-ին: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է հանրապետության բանակի մամուլի ծառայությությունը։
«Իրանի եւ Ռուսաստանի «Ծովային անվտանգության գոտի» զինավարժանքները կսկսեն վաղը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում»,- ասված է հաղորդագրության մեջ: 2019 թվականի դեկտեմբերի վերջին Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ ռազմածովային զորվարժություններ են տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում: Զորավարժությունները տեւել են չորս օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: