Նիկոլ Փաշինյանը վաղը հարցազրո՞ւյց կտա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի առաջին մասից հետո ակնկալելի էր Նիկոլ Փաշինյանի` մեղմ ասած ոչ հավասարակշիռ արձագանգը։ Եվ մինչ հայ հասարակությունը սպասում էր նրա ֆեյսբուքյան էջում հերթական մի քանի անգամ խմբագրված գրառմանը կամ գոնե լայվին, տեղեկացանք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրատապ հարցազրույց տալ։

1in.am կայքի լրագրող Նվեր Մնացականյանի մերձավոր շրջապատից 168.am-ին տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը կարգադրել է վաղն իր մոտ հրավիրել Նվեր Մնացականյանին, որ վերջինիս հարցազրույց տա։

Հարցազրույցը վաղը կհրապարակվի, թե երրորդ նախագահի հարցազրույցի երկրորդ մասից հետո, այս պահին չկարողացանք ճշտել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728