
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին «Ռոստով-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Հարություն Ա.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Պայթուցիկ նյութեր կամ սարքեր անօրինական պահելը, տեղափոխելը և իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: