Այս տարի Արցախում հատուկ են նշելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։
Փետրվարը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրին մարզն Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին:
Ղարաբաղում այս օրը պաշտոնապես նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում՝ ի ցույց դնելու Արցախի ժողովրդի միասնականությունն ու կամքը։ Չի բացառվում նաեւ, որ քայլերթ կազմակերպեն»: