Բաժիններ՝

Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովում. ՄԱՍ 2. Հակահամաճարակային Ալյանս

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովում. ՄԱՍ 2

Փետրվարի 11-ին Ազգային ժողովում առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Լ․Նանուշյանի կողմից պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում հնչեցվեցին բազում այլ ստեր, որոնց մի մասը այսօր մենք ևս կբացահայտենք։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատասխանելիս․

ՍՈՒՏ N7. 1997թ․ օրենքը ընդունելիս շատ քիչ տեղեկատվություն ունեինք ՄԻԱՎ-ի տարածման ուղիների և դրա առաջացրած խնդիրների մասին։

ՀԵՐՔՈՒՄ N7․ Աշխարհում առաջին անգամ ՁԻԱՀ-ի մասին հաղորդումներ են եղել 1981թ․, իսկ 1983թ․ հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի հարուցիչը՝ ՄԻԱՎ-ը։ Այդ տարիներին արդեն իսկ բժշկագիտությանը հայտնի էին ՄԻԱՎ-ի փոխանցման և տարածման ուղիները, ինչպես նաև դրա առաջացրած խնդիրները։

ՍՈՒՏ N8. ՄԻԱՎ-ի դեմ բուժում օրենքն ընդունելիս դեռ չկար։

ՀԵՐՔՈՒՄ N8. ՄԻԱՎ վարակի դեմ առաջին հակառետրովիրուսային դեղը աշխարհում սկսվել է կիրառվել դեռ 1987թ․, իսկ 1996թ․ արդեն կիրառվել է տարբեր դեղերի համակցություն, որն անվանվել է բարձր ակտիվության հակառետրովիրուսային բուժում։ 1997թ․ այդ բուժումը դեռ հասանելի չի եղել ՀՀ-ում, սակայն լիովին առկա է եղել բուժման մասին տեղեկությունը։

ՍՈՒՏ N9․ Մենք խիստ խտրական օրենքներ ենք ընդունել:

ՀԵՐՔՈՒՄ N9․ 1997թ․ ընդունված օրենքով ամրագրվել են ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները, մասնավորապես հոդված 14-ի բ) կետով սահմանվել է դրույթ, ըստ որի ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն ստանալ ոչ խտրական վերաբերմունք, ինչպես նաև մի շարք այլ դրույթներ, որոնցով ամրագրվել են նրանց իրավունքները։

ՍՈՒՏ N10. Հիմա այս պահին հիվանդությունը այլևս վտանգավոր չէ մեզ համար, մենք հանել ենք իրեն այդ դասից:

ՀԵՐՔՈՒՄ N10․ Ցավալի է, որ ԱՆ այս պաշտոնյան չգիտի, կամ միտումնավոր թաքցնում է, որ ՄԻԱՎ վարակ հիվանդությունն առ այսօր ներառված է կառավարության 27.12.2001թ. N1286 որոշմամբ հաստատված «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում»։

ՍՈՒՏ N11. Քրեական պատասխանատվության այդ դրույթները պրակտիկայում խոչընդոտ են հանդիսացել ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորում անցնելու, ինչպես նաև բժշկական օգնության դիմելու հետ։

ՀԵՐՔՈՒՄ N11․ Թեստավորման նպատակով բժշկի դիմում են այն անձինք, ովքեր դեռևս չգիտեն իրենց ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, հետևաբար նրանց վրա քրեական օրենսգրքի նշված դրույթը չի տարածվում։ Այն հստակ վերաբերվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ հետազոտվել, ախտորոշվել են և գիտեն իրենց ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին և վտանգի են ենթարկում այլ անձանց։ Այլ անձին ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը որևէ առնչություն չունի ՄԻԱՎ վարակով պացիենտների կողմից բժշկական օգնության դիմելու կամ չդիմելու հետ:

ՍՈՒՏ N12. Քանի որ այս պահին հիվանդությունը այլևս վտանգավոր չէ, մենք չենք կարծում որ այս դրույթը պետք է պահպանել։

ՀԵՐՔՈՒՄ N12. ՄԻԱՎ վարակ հիվանդությունը, որի վերջնային փուլը ՁԻԱՀ-ն է, առ այսօր չունի արմատական բուժում։ Ողջ աշխարհում, այդ թվում նաև ՀՀ-ում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը մարտահրավեր է հանդիսանում։ Տարեկան մի քանի տասնյակ մարդիկ, անգամ բուժման պարագայում մեր երկրում մահանում են այս հիվանդությունից։ Մյուս կողմից ՄԻԱՎ վարակի բուժումը ցմահ գործընթաց է, պահանջում է դեղերի մշտական պարտաճանաչ ընդունում, առողջական վիճակի հետ կապված պարբերաբար հետազոտությունների անցկացում, օպտիմալ բուժման սխեմաների ընտրություն, կան դեղակայունության հետ կապված բազում խնդիրներ։ ՄԻԱՎ վարակով բուժում ստացող հազարավոր պացիենտների առկայությունը ծանր բեռ է պետության վրա, իսկ հարյուրավոր բուժում չստացողների դեպքում՝ նաև վտանգ ՄԻԱՎ-ի տարածման տեսանկյունից: Ուստի, քրեական օրենսգրքի 123 հոդվածն ամբողջությամբ ունի ՄԻԱՎ-ի տարածման կանխման դեր։

Շարունակելի…

Ստորև հղումով ԱԺ պատգամավորի հարցի և ԱՆ ներկայացուցչի պատասխանի տեսանյութը՝»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս