Հաղթանակի հակառակ կողմը
Ադրբեջանի պանծալի թվացող հաղթանակն ունի իր հակառակ կողմը, որը հիմնականում դուրս է մնում Հայստանի և ընդհանրապես արտաքին աշխարհի տեսադաշտից ադրբեջանական լրատվամիջոցների խիստ միակողմանի լինելու և խստագույն գրաքննության ենթարկվելու արդյունքում։
Սակայն կան տեղեկատվության անկախ աղբյուրներ, որոնք քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր են տալիս հետպատերազմյան Ադրբեջանի մթնոլորտի մասին։
Համառոտ կփորձենք ներկայացնել «հաղթանակած» հետպատերազմական Ադրբեջանում առկա խնդիրներն ու սպասվող մարտահրավերները։
Օրերս Բաքվում տեղի ունեցավ զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիան, ում որդիներին հրաժարվել էին հուղարկավորել «Շեհիդների պուրակ» անվանումը ստացած գերեզմանատանը։ Նախ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կարևորություն ունի ծնողի համար իր որդու շեհիդ կոչվելը և «Շեհիդների գերեզմանատանը» հուղարակվորվելը Ադրբեջանում։ Համեմատությունն իհարկե լիարժեք չէ, քանի որ շեհիդների սուրբ նահատակների գաղափարի հիմքում կրոնական տարր կա, բայց եթե անտեսենք դա, ապա համարժեք իրավիճակ կլիներ, եթե Հայաստանում զոհված ազատամարտիկին թույլ չտան հուղարկավորել Եռաբլուրում։
Ադրբեջանում հարյուրավոր զոհված զինվորների համար պետական մակարդակով արգելվել է մուտքը դեպի «շեհիդների» գերեզմանատուն սեփական զոհերի իրական քանակը թաքցնելու և գերեզմանատան արտաքին տեսքը չփչացնելու համար, իսկ ողբերգություն ապրած և իրենց որդիների արհամարվելուց բորբոքված և փողոց դուրս եկած ծնողների բողոքը արժանացավ ոստիկանական բիրտ ուժի։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Ադրբեջանի պանծալի հաղթանակի» համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներն արդեն իսկ անտեսվում են պետության կողմից, փոխարենը՝ ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ (որոնք դեռ գոյություն ունեն), Ադրբեջանի բանակի բարձագույն սպայակազմը՝ գեներալիտետը, զբաղված է օկուպացված քաղաքաների՝ մասնավորապես Շուշիի, Հադրութի գույքի ու բիզնեսների սեփականշնորհմամբ և այլ տարածքների ակտիվ թալանով։
Ալիևի իշխանությունը խստորեն թաքցնում է զոհերի և վիրավորների իրական թիվը։ Սոցիալական ցանցերում և արտերկրում գտնվող ադրբեջանական աղբյուրների տվյալներով զոհերի և վիրավորների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնականին։
Տարբեր աղբյուրների համաձայն, ադրբեջանական կողմը ահռելի քանակությամբ սեփական զինվորների դիակներ ուղղակի թաղել է մարտի դաշտում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ Արցախի բանակը լրջագույն հարվածներ է հասցրել Ադրբեջանին, ցուցաբերել է ընդգծված մարտունակություն, խիզախություն։ Եվ եթե չլինեին քաղաքական ղեկավարության կոպիտ, իսկ գուցե միտումնավոր սխալները, ապա պատերազմի ընթացքը կարող էր լրիվ այլ լինել։
Բազմաթիվ փաստեր կան, որ հազարավոր վիրավորների բուժումը պետությունը թողել է քաղաքացիների վրա։ Երկրի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս նման ծախսեր իրականացնել։
Ադրբեջանում ի հայտ են գալիս մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, ճգնաժամ է ապրում միջին և փոքր բիզնեսը, իսկ պետությունը որևէ օժանդակություն չի ցուցաբերում։ Կորոնավիրուսային համավարակի հետևանքով ըստ տարբեր աղբյուրների գործազրկությունը աճել է 60-70%, նույն համավարակի հետևանքով Ադրբեջանի դպրոցականների շուրջ 30%-ը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, քանզի «պանծալի հաղթանակ» տարած Ադրբեջանի մարզային և գյուղական բնակչության մոտ 35%-ը զրկված է ինտերնետ ունենալու հնարավորությունից։ Ըստ տաբեր տնտեսագետների Ադրբեջանում տեղական մանաթի կուրսի նվազման կտրուկ միտում է նկատվում։
Այսպիսով՝ աճում է սոցիալական անհավասարությունը, անարդարության զգացումը և սոցիալական լարվածությունը։ Հաղթանակից հետո իրենց դիրքերը ամրապնդած ալիևյան կլանը այս ամենին արձագանքում է պետական ռեպրեսիվ ապարատի ամրապնդմամբ և արտաքին աշխարհից ավելի ու ավելի փակվելով։
Պարտությունից հետո համատարած ընկճախտի մեջ հայտնված հայ հասարակությունը պիտի տեսնի, որ «Հաղթանակած» Ադրբեջանում մեղմ ասած այդքան էլ հաղթանակած հասարակական տրամադրություններ և մթնոլորտ չէ։ Սեփական հաղթանակից էլ ավելի բթացած և սանձարձակված Ադրբեջանը, ըստ էության, կրկնում է 90-ակաների հաղթականկից հետո մեր թույլ տված սխալները՝ ուղղակի մի քանի անգամ կոպիտ և արագորեն։ Մեզ անհրաժեշտ է շուտափույթ դուրսգալ հուսահատության ճիրաններից և անցայլն ու ապագան վերաիմաստավորել։ Հիմա նրանց սխալվելու ժամանակն է։
Այլընտրանքային նախագծեր խումբ