Բաժիններ՝

«Սևակ Աբրահամյանի գործողությունների իրավաչափության վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված». Դատախազություն

Հունվարի 21-ին 168.am-ը ՀՀ Գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրմամբ. «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը պատերազմական գործողությունների ընթացքում Մատաղիսի զորամասում, զորամասի հրամանատարության և մասնավորապես՝ Սևակ Աբրահամյանին առնչվող քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ: Եթե մեր ստացած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա, խնդրում ենք, չխախտելով նախաքննության գաղտնիությունը, հայտնել, թե ինչ հոդվածներով է հարուցվել քրեական գործը, կա՞ արդյոք առաջադրված մեղադրանք և ում նկատմամբ»։

Այսօր՝ փետրվարի 1-ին, մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել, որում ասվում է.

«Ձեր՝ 2021 թվականի հունվարի 21-ի գրությամբ հայցվող տվյալների կապակցությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում «Մատաղիսի» զորամասի հրամանատարության, այդ թվում՝ Սևակ Աբրահամյանի գործողությունների իրավաչափության վերաբերյալ քրեական գործ չկա հարուցված։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 168.am կայքի 2021թ. հունվարի 16-ի՝ «Պատերազմի օրերին զորամասը թողած հրամանատարը՝ դիվիզիայի շտաբի պետ» վերտառությամբ հրապարակումը 2021 թվականի հունվարի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն՝ ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքի վերաբերյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում նշված հանգամանքները քննության առարկա դարձնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս