Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու «Աստանա»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից: Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանի գործակալը կապվել է եվրոպական և ռուսական ակումբների հետ` առաջարկելով հայ կիսապաշտպանի ծառայությունները: Բարսեղյանը հեռացումը կապվում է ներկայիս ակումբի` «Աստանա»-ի բյուջեի էական կրճատման հետ:
2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: «Աստանա»-ի անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը:
Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ: