Հայկական կոլաբորացիոնիզմ

Կոլաբորացիոնիզմ կամ համագործակցություն (ֆր՝ collaboration), պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ՝ ընդդեմ իր երկրի։

Տերմինն առավել հաճախ օգտագործվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին առանցքային տերությունների, հատկապես նացիստական Գերմանիայի և կայսերական Ճապոնիայի հետ քաղաքացիական անձանց համագործակցությունը նկարագրելու համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի որոշ համագործակցությունների արդյունքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կամ վայրագություններ, ինչպես Հոլոքոստը: Ավելի հաճախ համագործակցողները պարզապես իրավիճակին «հարմարվում էին, որ համապատասխանեն» (went along to get along)՝ փորձելով օգտվել օկուպացիայից կամ պարզապես գոյատևել։

Քաղաքագետ Սթենլի Հոֆմանը տարբերակում է կոլաբորացիոն համագործակցության երկու տեսակ` պարտադրված (դժկամորեն ընդունել անխուսափելիությունը) և կամավորական (փորձել օգտվել անխուսափելիությունից)։ Ըստ նրա, համագործակցայնությունը կարող է լինել կամ ստրկական (servile), կամ գաղափարական։ Ստրկական համագործակցողը ծառայություն է մատուցում թշնամուն՝ անձնական գոյատևման կամ հարմարավետության անհրաժեշտությունից ելնելով, մինչդեռ գաղափարականը թշնամու ուժի հետ գաղափարական համագործակցության ջատագովություն է։ Այս մեջբերումը՝ Վիքիպեդիայից, բացատրելու համար ստորև ասելիքս։

Արդեն ակնհայտ է, որ ստի և կեղծիքի արդյունքում իշխանության եկած անձը բացահայտ սպասարկում է ֆաշիստական Ադրբեջանի  և նեոօսմանական  Թուրքիայի շահերը։ Հեռուն, մինչ 2018թ․ չգնանք, այլ հաշվարկը սկսենք արցախյան պատերազմով և հետպատերազմյան գործընթացներով։ Օրինական զորահավաքի կասեցում և ջոկատների ստեղծում, փորձառու հրամանատարների մեկուսացում, ռազմական գործի ապիկար կառավարում, Արցախի անկախության ճանաչման մերժում, Շուշիի հանձնում, գիտակցելով մոտալուտ պարտությունը՝ պատերազմի դադարեցման հորդորների մերժում, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ և գերիներ ունենալով՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրում։ Արդյունքում՝ Արցախի հանձնում և ՀՀ տարածքների վտանգում: Ապա, ինչ-ինչ «բանավոր» պայմանավորվածություններով հայկական զորքերի հետքաշում և Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնում։

Ադրբեջանական քարոզչության տարածում․

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»։

Այսպիսով կարելի է փաստել, որ Հայաստանն օկուպացված է ֆաշիստական,  հայատյաց Ադրբեջանի կողմից։ Եվ բոլոր նրանք, կլինեն պատգամավորներ, նախարարներ, ոստիկաններ, «ընդդիմադիրներ», հասարակության ներկայացուցիչներ թե քաղաքացիներ, ովքեր համագործակցում կամ պաշտպանում են վարչապետին՝ այսօրվա կոլաբորացիոնիստներն են։

Ի դեպ, Առանցքային ուժերի պարտությունից հետո կոլաբորացիոնիստները հիմնականում արժանացան հասարակական նվաստացման, բանտարկվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Ֆրանսիայում, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք՝ դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով։

Ավետիք Իշխանյան

ՀԳԵրկրորդ աշխարհամարտում կոլաբորացիոնիզմին հակադրվում էր «դիմադրությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031