Այս պահին ընդամենը բազա ենք հավաքում. ԿԳՄՍ նախարարությունը՝ զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար մանկավարժների աշխատանքի հրավիրելու հայտարարության մասին
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են, ուստի Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
Խնդրում են նաև դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև՝ կոնտակտային հեռախոսահամար:
168.am-ը հետաքրքրվեց, թե հատկապես ո՞ր առարկաները դասավանդելու համար են ուսուցիչներ անհրաժեշտ, Երևանո՞ւմ, թե՞ մարզերում ավելի շատ կարիք կա, ԿԳՄՍ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից պատասխանեցին.
«Մենք այս պահին ընդամենը բազա ենք հավաքում: Պետք է ուղարկեն այն, ինչ նշված է հայտարարության մեջ»: