«էս երեխուն Փաշինյանը թողել է անհեր, ո՞նց եմ պահելու, իմ Արցախն եմ ուզում». արցախցի կին

Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ Արցախից Երևան եկած մի կին երեխան ձեռքին մոտեցավ ամբիոնին: Նա Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին բարձրախոսով պատմեց, որ իր գրկի երեխայի հայրը զոհվել է պատերազմում, իսկ նրա երիտասարդ այրին 8 ամսական հղի է:

«Էս երեխու պատասխանը պիտի տա Նիկոլ Փաշինյանը, որ իրա պապան իրա երեխուն թողել ա եթիմ, ինքը գնացել, իրա կնոջն է թողել ընդամենը 20 տարեկան, 8 ամսական հղի է: Ո՞վ է էս երեխու պատասխանը տալու: Հայ ժողովուրդ, խնդրում եմ, հրաժարվեք, մենք պետք է պայքարենք, որ Ղարաբաղը մեզ տան: Ղարաբաղը մերն ա: Ես Գանձակից եմ, 89-ին էլ եմ փախել եկել: Հիմա մի քանի օրում սաղ տվել ա, այ ժողովուրդ: Էս երեխեքին ո՞վ պետք ա պահի: Չեմ իմանում՝ ո՞նց պահեմ էս երեխեքին, էս երեխեքին ո՞վ պիտի պահի, որ Փաշինյանը խլել է մեր երեխեքի կյանքը»,- ասաց արցախցի կինը:

Տեսանյութեր

Լրահոս