«Մայր աթոռը հիմա կազմակերպում է թուրքին հանձնած հողից մեր հարյուրավոր վանքերի խաչքարեն ու զանգերը տեղափոխելու հարցը». Նաիրա Զոհրաբյանը
Ազատության հրապարակում տարբեր քաղաքական կուսակցությունների անդմաների մասնակցությամբ շարունակվում է «Համախմբում հանուն փրկության» հանրահավաքը։
Հանրահավաքի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդեն բերման է ենթարկվել և գտնում է ԱԱԾ մեկուսարանում։
«Գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով և ինձ, Արման Աբովյանին, Արթուր Վանեցյանին, Դաշնակցության ներկայացուցիչներին պետական հեղաշրջում կատարելու փորձի համար կալանավորելու է։ Նիկոլն Արցախը հանձնել է, ժողովուրդ Նիկոլը Շուշիի բանալիները հանձնել է թշնամուն։ Ժողովուրդ քիչ առաջ զրուցում էի Պարգև սրբազանի հետ Մայր աթոռը հիմա կազմակերպում է թուրքին հանձնած հողից մեր հարյուրավոր վանքերի խաչքարեն ու զանգերը տեղափոխելու հարցը։ Հազարավոր մարդիկ հիմա դիմում են «Կարմիր խաչին», աղերսում են, խնդրում են որդիների ու ծնողների գերեզմաները տեղափոխել։ Ո՞ւր են նրանք, ովքեր Նիկոլին ասում էին, թե «դա խազ» հետդ ենք։ Իմացեք, նրանք Նիկոլի հետ Արցախը տվել են, սա պատմական դավաճանություն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։