«2.5 տարի նա մեղավորներ էր փնտրում, որպեսզի պարզ չդառնա, որ կա մեկ մեղավոր, և այդ մեղավորը ինքն է ու իր իշխող խմբակը». Գեղամ Մանուկյան

«Ամբողջ պատերազմի ընթացքում ժողովուրդը միասնական էր, քաղաքական ուժերը միասնական էին, կամավորակագրում էին – մեկնում էին առաջնագիծ, ամբողջ պատերազմի ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էր փնտրում»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:

«Հիշո՞ւմ եք՝ մեկին բռնել տվեցին, թե իբր դավադրություն է, պարզվեց՝ սուտ: Հերթով հատիկ-հատիկ մեղավորներ էր փնտրում, մեղավոր փնտրում էր նաև այսօր, այսօր արդեն կարողացել է իր ամառանոց գալ: Երկու-երեք օր է` որևէ մեկը չգիտեր՝ որտեղ է: Այսօր էլ էլի մեղավորներ է փնտրում, նա այդպիսին է, 2.5 տարի նա փնտրում էր մեղավորներ, որպեսզի պարզ չդառնա, որ կա մեկ մեղավոր, և այդ մեղավորը ինքն է ու իր իշխող խմբակը, ուստի նա պետք է հեռանա»:

Իշխանության հրաժարականի իրենց պահանջի մասին Գեղամ Մանուկյանը նշեց. «Մենք ինչո՞ւ ենք ասում, որ այս իշխանությունը պետք է գնա, որովհետև շատ հաճախ է եղել ճակատագրական օրերին մենք որևէ տեղեկություն չենք ունեցել ,  թե ուր է երկրի վարչապետը:

Անցնող երկու օրերին, երբ ողջ հայության սիրտը տակնուվրա էր լինու,մ չկար Նիկոլ Փաշինյանը, կար անհայտ մի սենյակից ուղիղ եթեր, չկային այն  88 պատգամավորները: Երկու օր շարունակ մեկը չհամարձակվեց մտնել ԱԺ: Հիշո՞ւմ եք նրանք  իրենց հռչակում էին այդ ԱԺ-ի, այս երկրի միակ տերը, բայց այսօր նրանք չկան, նրանք վախենում են, իրենց արածի համար են վախենում:

Եվ նորից՝  շեշտում ենք՝ այստեղ հավաքվածները ոչ թե իշխանության համար են հավաքվել, այլ հավաքվել են հայրենիքի փրկության. առաջին քայլն այդ փրկության Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի հեռացումն է»:

Մի քանի ելույթներից հետո Գեղամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ  ոստիկանությունը կրկին բերման ենթարկելու փորձ է նախաձեռնել հանարահավքում ելույթ ունեցողների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30