Գեղամ Մանուկյանի ձեռքից մի քաղաքացի քաշեց խոսափողը
Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ, լրագրողներին հրելով, ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանին մոտեցավ մի քաղաքացի և ձեռքից քաշեց բարձրախոսը, երբ վերջինս ելույթ էր ունենում: Հրմշտոց սկսվեց: Գեղամ Մանուկյանին մոտեցած անձին հեռացրին: Հանրահավաքի կազմակերպիչները կրկին հորդորեցին հավաքի մասնակիցներին սադրանքների չտրվել:



