Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ:
ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունը շատ հարցերի պատասխան տվեց ու լույս սփռեց: Ըստ Շիրինյանի ՝ Մովսես Հակոբյանն այս պատերազմական ժամանակաշրջանի հանցավոր մտադրությունների մասին է խոսել: Սակայն, ոստիկանության գնդապետի կարծիքով՝ պետք է փոքր-ինչ հետ գնալ ու փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հասանք այս իրավիճակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար:
Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Ռուբեն Ասլիկյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
ՀՀ կառավարությունը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ամբողջական ցանկը։
Արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար սահմանվել են առանձին պահանջներ։
«Հայաստանն իմ օջախն է», «Ժողովուրդն իմ ընտանիքն է»․․․ սրանք կարգախոսներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ամիսներ առաջ՝ փորձելով ամրապնդել իր իշխանությունը։ Սրանք կարգախոսներ են, որոնք Հայաստանի փողոցներում փակցնելու համար տասնյակ կամ հարյուր-հազարավոր դոլարներ ծախսվեցին։ Հարկատուների միջոցներից։
Գործող խունտան ոչ պոտենցիալ, ոչ էլ ցանկություն ունի ամորտիզացնելու կապիտուլյացիոն հայտարարության հետագա վնասներն ու ռիսկերը։Արցախի նոր հայաթափվող գյուղերը դրա վառ ու ցավալի օրինակն են։
Հիմա մեկ խնդիր ունեմ, սրանց ծագումնաբանությունը հասկանալ ու քայլեր անել դրանց մեր հասարակությունից վռնդելու ուղղությամբ։
Այս տարվա մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի ադրբեջանական բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը:
«Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր են փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։
Անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ․ ՈՒՂԻՂ
Past.am-ը գրում է․ Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:
«Շաբաթ օրն այցելել էինք Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սոցիալ-տնտեսական խնդիրներին և առհասարակ այն աղետին, որն այս իշխանությունները բերեցին Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով Արցախ կատարած այցի արդյունքները՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց պատրաստվում է հացադուլի․ ՈւՂԻՂ
ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը սննդի փաթեթներ կտրամադրեն տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխայի:
«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարական աթոռներին կառչածներ, Ադրբեջանին նվիրվող Արցախի բնակավայրերի ցանկում Ակնաբերդը որ նշել եք, տգիտության ու թյուրիմացության արդյո՞ւնք է, թե՞ ոնց։
«Երբ որ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը, նա փորձեց արմատախիլ անել բոլոր քիչ թե շատ կայացած բաներն այս ազգի մեջ: Հենց առաջինը դա Երկրապահն էր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանին «Եռաբլուր»-ում չհուղարկավորելու փաստին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:
Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։
Իսրայել Հակոբկոխյանը հանդես է գալիս հայտարարությամբ․ ՈՒՂԻՂ
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների:
Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: