Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա․ «Փաստինֆո»
Պատերազմն ավարտվել է, բայց այն զինվորները, որոնք 1,5 ամիս պայքարել են հանուն հայրենիքի, այսօր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողից մատնվել են անտարբերության ։
«Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր են փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։
Սա է իշխանությունների վերաբերմունքը մեր հայորդիների, մեր անվտանգության երաշխավորը հանդիսացող զինվորի նկատմամբ։