«Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից»․ Mediaport

Տելեգրամյան Մեդիապորտ ալիքի փոխանցմամբ՝ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից։

«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք):

Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»,– գրում է Մեդիապորտը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30