
Մանե Թանդիլյանը՝ Արցախի սոցապ նախարա՞ր

168.am-ի տեղեկություններով՝ երեկ Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին առաջարկել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին նշանակել Արցախի սոցապ նախարար:
Արայիկ Հարությունյանը թեև զարմացել է, որ Մանե Թանդիլյանը Հայաստանում է, որովհետև ասել էր, որ մեկնում է երկրից՝ առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն համաձայնել է Մանե Թանդիլյանին նշանակել այդ պատասխանատու պաշտոնին:
Մեզ ասացին, որ Մանե Թանդիլյանը համաձայնել է ստացած առաջարկին, ու այս շաբաթ արդեն կստացվի նշանակման լուրը:
Ուշագրավը, թերևս, այն չէ, որ Մանե Թանդիլյանը կդառնա Արցախի սոցապ նախարար, որովհետև, ի վերջո, նա Հայաստանում ունի այդ աշխատանքի փորձը և կարող է օգտակար լինել Արցախում, այլ այն, որ նա այսքան ժամանակ, փաստորեն, կապի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ: