
Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:
Նախարար Փիլոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը: Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Ի թիվս այլ հանձնարարականների, նախարարն ընդգծել է մասնավորապես քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը: Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ: