Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարախոսությանը, ապա դրա հիմքում լինելու է ավանդականն ու առաջադեմը. «Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում:
Թուրքիայի ուժայինները գործողություն են իրականացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության 24 կասկածյալների: Այդ մասին հայտնել է IHA գործակալությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
168 Լրահոս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է միջազգային իրադրության ուժգնացող անկայունության մասին:
«Քաղաքական լիգան», հետևելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլև ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի հանդեպ:
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում եւ համատեղ զորավարժությունների անցկացումը:
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:
«ՀՀ նախագահն ինքը թող մեկնաբանի, թե ինչու չի դիմել Սահմանադրական դատարան, իհարկե, Սահմանադրությունը նրան թույլ տալիս էր դիմելու Սահմանադրական դատարանին՝ ԱԺ որոշումների սահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նախագահն այդ տարբերակը չի ընտրել, դա նրա իրավունքն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ընտրություններն Ադրբեջանում, Ալիևի հայտարարությունները, Արցախյան հարցի շուրջ վերջին գործընթացներն ու զարգացումները». ՈՒՂԻՂ
«ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները». ՈՒՂԻՂ
Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Բախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, կինոարվեստի ներկայացուցիչները մրցանակների արժանացան բազմաթիվ անվանակարգերում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է եւ աճել, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:
«Գնա՞լ, թե՞ չգնալ սահմանադրական փոփոխությունների, ո՞րն է դրա արժեքը». Փաստաբան. ՈՒՂԻՂ
«Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները ՀՀ-ում». ՈԻՂԻՂ
Սահմանադրական հանրաքվեն. պետականաշինության հնարավոր սպառնալիքները. իրավական համակագում իրավունքի և օրենքի ուժի վտանգները. ՈԻՂԻՂ
«Կյարա» հզոր փոթորկի կապակցությամբ փետրվարի 10-ին գնացքների ու ինքնաթիռների հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Եվրոպայի հյուսիս-արմուտքում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Երեկ ՀՀ Վարչապետը, ԱԺ նախագահը և ԿԳՄՍ նախարարը, խախտելով «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, «ԿՈՂՄ» քարոզչություն էին իրականացնում, այն էլ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահից` Վարչապետը հանրաքվեի թեմայով լայվ է անում Արամ Խաչատրյան համերգասրահից:
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստացնելու:
Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում Երևան քաղաքը սպասարկող մի շարք երթուղային միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդներ։ Մասնավորապես՝ այսօր աշխատանքի դուրս չէին եկել համար 19, 21, 25, 29 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներն ու 24 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները։