Ամենաբարձր մակարդակով քարոզչամեքենան գործի է դրվել. Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ժողովուրդը կորոշի` մասնակցի՞, թե՞ ոչ:
«ՀՀ նախագահն ինքը թող մեկնաբանի, թե ինչու չի դիմել Սահմանադրական դատարան, իհարկե, Սահմանադրությունը նրան թույլ տալիս էր դիմելու Սահմանադրական դատարանին՝ ԱԺ որոշումների սահմանադրականությունը վիճարկելու համար, բայց նախագահն այդ տարբերակը չի ընտրել, դա նրա իրավունքն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Ըստ Տարոն Սիմոնյանի՝ Սահմանադրության 168 և 169-րդ հոդվածները տալիս են հնարավորություն, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին՝ վիճարկելու ԱԺ
որոշումները, սակայն դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ձայնը:
Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում կասեն, թե ինչ պետք է անեն:
«Մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք նախագծի քվեարկության օրը, բայց մենք խմբակցության հատուկ նիստ ենք հրավիրելու և քննարկելու ենք, թե ինչպես պետք է վարվեին մինչև հանրաքվեի օրը, կոնկրետ նիստի օրն այս պահին չեմ կարող ասել»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը:
Նա նաև ընդգծեց, որ արդեն ամենաբարձր մակարդակով քարոզչամեքենան գործի է դրվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ համերգի ժամանակ դիմեց սփյուռքահայերին՝ կոչ անելով գալ և մասնակցել հանրաքվեին:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում