Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլխին կալանավորել են կոռուպցիայի գործով

Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլուխ Մարսել Կրիվելլան դեկտեմբերի 22-ին կալանավորվել է կոռուպցիայի գործով: Այդ մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:

Հեռոստաալիքի տվյալներով՝ վաղ առավոտյան ոստիկանությունը հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյի արեւմտյան մասում քաղաքապետի տանը՝ կալանագրով: Այդ նույն հետաքննության շրջանակում կալանքի տակ է վերցվել եւս առնվազն երկու մարդ: Խոսքը վերաբերում է ձեռնարկիչ Ռաֆայել Ալվեսին եւ նախկին քննիչ Ֆեռնանդու Մորայսին:

Նրանց բոլորին կասկածում են հանցավոր սխեմայի կազմակերպման մեջ, որը թույլ էր տալիս միջոցներ յուրացնել քաղաքի գանձարանից եւ փող շորթել գործարարության ներկայացուցնչներից: Հետաքննության վարկածով՝ գործի էպիզոդներից մեկի շրջանակում Ալվեսն, օգտվելով բարձրաստիճան մունիցիպալ պաշտոնյաների հետ իր կապերից, մասնավոր ընկերություններին խոստացել է օգնություն քաղաքապետարանի հետ շահավետ պարտավորագրեր ստանալու հարցում:

Այդ ծառայությունների համար նա ձեռնարկիչներից վերցրել է փողեր, որոնք այնուհետեւ, ենթադաբար, բաշխվել են հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցների միջեւ: Կրիվելլան քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից: Նոյեմբերին նա տանուլ է տվել մուինցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ փորձել է հասնել վերընտրման: Քաղաքագլխի մանդատը լրանում է 2021 թվականի հունվարի 1-ին: Մինչեւ քաղաքական կարիերա սկսելը Կրիվելլան եղել է ավետարանական պաստոր եւ կատարել է կրոնական ժանրի երգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս