
Երգի պրեմիերա. Սիլվա Հակոբյանը երաժշտասերներին է ներկայացրել «Իմ հերոս» ստեղծագործությունը
Երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրպագուներին է ներկայացրել «Իմ հերոս» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Երգչուհին ստեղծագործությունը նվիրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ժորա Մարդանյանին և բոլոր հերոս նահատակներին:
Երգի երաժշտության և բառերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն իրականացրել է Արսեն Բարսամյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:
«Սուգը լուռ է և մեր հոգում է, բայց իմ լռությունը երգ դարձավ: Հավերժ փառ ՛ք ձեզ, հերոս տղաներ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սիլվա Հակոբյանը: