«Նույն հաջողությամբ կարող է պնդել, որ Երևանը հանձնում է, որպեսզի կանխի ինչ-որ հնարավոր ռազմական էսկալացիա». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում համոզում հայտնեց, որ կորուստների,  զոհերի, խեղված ճակատագրերի մեղավորը լկտիաբար փորձում է քաղաքական կապիտալ հավաքել, իր անձնական իշխանության համար՝ շահագործել մարդկանց վիշտը.

«Ըստ էության, օգտագործում են վարչական ռեսուրս, շանտաժով փորձում են մարդկանց բերել իրենց երթին մասնակցության: Պատերազմից օրեր անց, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձեցին քաղաքացիական բախումներ հրահրել, և, փաստորեն, այսօր նորից փորձում են նման քայլի գնալ, փորձում են սրանով էլի պառակտել մարդկանց՝ այժմ՝ կորուստների հողի վրա՝  սպառնալիքներով, շատնաժով:

Մեդիատեռոր բառն օգտագործեցին. այսօր համար մեկ տեռորիստը Նիկոլ Փաշինյանն է:  Մեդիատեռորիստը Հայաստանում, մեդիաշանտաժիստը, ընդհանրապես՝ շանտաժիստը Նիկոլ Փաշինյանն է, ու  քանի դեռ այդ մարդը իշխանության է, զբաղեցնում է այդ վարչապետի աթոռը, Հայաստանի ազատ անկումը միայն ու միայն շարունակվելու է»:

Հիշեցնենք՝ Արցախյան պատերազմում զոհված զինվորների հարազատներն ու մի խումբ ազատամարտիկներ https://168.am/2020/12/19/1431582.html  վաղ առավոտից Եռաբլուրում են: Նրանք այնտեղ են ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին, այլև արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի բերի բախումների. ես չգիտեմ նույնիսկ աշխարհում նման լկտի, անամոթ, չեմ գտնում բառ ցենզուրայի մեջ, որ արտահայտեմ էդ վիճակը. նման բան հնարավո՞ր է, որ մարդիկ խայտառակ կապիտուլյացիա ստորագրեն, ըստ էության, ընդունի, որ ոչ մի բանի ընդունակ չէ, ու լկտիաբար շարունակի առաջնորդ ներկայանալ: ՀՀ  ղեկավար է  ու փորձում է  ՀՀ հանրության տարբեր խմբերը, խավեր իրար դեմ բախման տանել»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ վարչապետի՝ Եռաբլուր այցը որակելով սադրանք:

Նրա կարծիքով՝ այս իշխանություններն այդպես էլ չդարձան իշխանություն՝ շարունակելով մնալ ընդդիմություն հին իշխանություններին. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել՝ որպես ռադիկալ ընդդիմադիր, ու ինչ է անում՝ խփում է պետականությանը, խփում է հասարակությանը, քանդում է բոլոր քաղաքական, պետական, հանրային ինստիտուտները և փորձում է դրա հաշվին դեռ այդ աթոռին կառչած մնալ»:

Լրագրողի խնդրանքով, անդրադառնալով վարչապետի՝ Սյունիքի մարզում արվող սահմանային ճշգրտումների մասին այն հայտարարությանը, թե սահմանային ճշգրտումներով կանխվում է նաև հնարավոր ռազմական էսկալացիան Սյունքի ուղղությամբ, ռազմական փորձագետը նշեց. «Նույն հաջողությամբ կարող է պնդել, որ Երևանը հանձնում է, որպեսզի կանխի ինչ-որ հնարավոր ռազմական էսկալացիա: Ադրբեջանի ախորժակն անսահման է:  Այսօր իրենք արդեն պահանջում են անուղղակի, բայց նման պահաջներ կան՝ Սյունիքը ու ոչ միայն Սյունիքը հանձնելու, ռազմատուգանքներ են ակնարկում, նույն կերպ վաղը կասեն՝  դե ուրեմն էսինչն էլ տվեք, էն էլ տվեք…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս