
«Ուրարտու»-ն հաղթել է «Սուպերսոնիքս»-ին. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի Ա-Լիգայի այսօրվա կայացած «Ուրարտու»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 90-79 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտու»-ից էր, Լարենզո Գրահամը վաստակեց 25 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:
Նախօրեին Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա»-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուր թիմին՝ 82-93 հաշվով: