
«Նիկոլը կամա, թե ակամա զգալիորեն և որակապես է՛լ ավելի բարձրացրեց շարժման քաղաքական, հոգեբանական և կրթական ստատուսը»

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս շարժումը «էլիտար բունտ» որակավորելով՝ վարչապետ Նիկոլը կամա, թե ակամա զգալիորեն և որակապես է՛լ ավելի բարձրացրեց գործընթացի քաղաքական, հոգեբանական և կրթական ստատուսը: Այն հիմա շատ ավելի ընկալելի կարող է դառնալ միջազգային քաղաքական, տնտեսական և այլ որոշումներ ընդունող էլիտաների և շրջանակների համար՝ չընկալվելով զուտ, որպես «գունավոր» և ֆեյսբուկյան տեխնոլոգիաներով իրականացվող հերթական «թավշյա գունավոր» հեղաշրջում: Առայժմ այսքանը…»։