Բաժիններ՝

Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը. Մխիթարյանի և Կապառոսի ընտրությունը

Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-իդափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրներ գային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանընույնպես մասնակցել են քվեարկությանը:

Խոակին Կապառոս.

Լավագույն ֆուտբոլիստ

Սերխիո Ռամոս
Ռոբերտ Լևանդովսկի
Լիոնել Մեսսի
Լավագույն մարզիչ

Խուլյեն Լոպետեգի
Հանս-Դիտեր Ֆլիկ
Զինեդին Զիդան
Լավագույն դարպասապահ

Կեյլոր Նավաս
Յան Օբլակ
Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

Հենրիխ Մխիթարյան.

Լավագույն ֆուտբոլիստ

Ռոբերտ Լևանդովսկի
Կիլիան Մբապպե
Տիագո Ալկանտարա
Լավագույն մարզիչ

Հանս-Դիտեր Ֆլիկ
Յուրգեն Կլոպ
Խուլյեն Լոպետեգի
Լավագույն դարպասապահ

Մանուել Նոյեր
Կեյլոր Նավաս
Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

Մանուկ Սարգսյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

Պեռնիլ Հարդեր
Լյուսի Բրոնզ
Դելֆին Կասկարինո

Լավագույն մարզիչ

Ստեֆան Լերկ
Սարինա Վիգման
Ժան-Լյուկ Վասեր
Լավագույն դարպասապահ

Կրիստիան Ենդլեր
Էլի Ռոբակ
Անն-Կատրին Բերգեր

Օլգա Օսիպյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

Պեռնիլ Հարդեր
Վենդի Ռենար
Լյուսի Բրոնզ

Լավագույն մարզիչ

Ժան-Լյուկ Վասեր
Սարինա Վիգման
Ստեֆան Լերկ

Լավագույն դարպասապահ

Սարա Բուադդի
Հեդվիգ Լինդալ
Ալիսա Նահեր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս