«Իր գլխին տեր ունի, երբ ժամանակը գա՝ հանգիստ գնալու է, ու թող չկարծի, թե ինքն է աշխարհի վերջը». Ալեքսանդր Ամարյան
Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ այն, որ աղանդավորականներն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, փաստ է, բայց թե նրանց թիվը որքան է կազմում՝ անհայտ է, քանի որ որևէ վիճակակագրություն նրանց թվի առումով չկա։
«Այսօր վարչապետին աջակցում են իմքայլականները և ժողովրդի մի հատվածը, որը, չգիտես ինչու, դեռ նրան հավատում է։ Թե ինչի են հավատում վարչապետին, սա երկրորդական է, և այս հարցին որևէ մեկը չի կարող պատասխանել, քանի որ վիճակագրություն չկա։ Այստեղ այլ խնդիր կա, որը թողած՝ ընկել են երկրորդական խնդրի հետևից։ Այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը, որքանով բացահայտումներ լինում են, ու տեղեկատվությունը դուրս է գալիս՝ տարբեր շուկաներ կիսելու հարցերն են, սրա մեջ է պետք խորանալ, սրա մեջ է մեծ աղմուկը։ Առաջին շուկան զենքի վաճառքն է, բիոլաբորատորիաները, թմրանյութերը։ Այսինքն՝ այն, ինչը գլխավորն է և չերևացող խոշոր գումարներ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Ամարյանը։
Ըստ նրա, այս պահին պետք է բոլորին հետաքրքրեն հետևյալ հարցերը՝ ինչո՞ւ զոհվեցին հայ զինվորները, ի՞նչ է կատարվում Պաշտպանության նախարարությունում, և ի՞նչ է կատարվել Արցախում։
«Հիմա, որ նա նշանակված է պաշտոնին՝ իր գլխին տեր ունի, ու երբ ժամանակը գա՝ հանգիստ գնալու է, ու թող չկարծի, թե ինքն է աշխարհի վերջը։ Երբ պետք լինի՝ գնալու է, թեկուզ հրաժարականով։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ սրա տակ ի՞նչն է թաքցվում»,- հավելեց նա և այդքանով եզրափակեց խոսքը։