
«Ողջույն Մադրիդ»․ Լապորտան ընտրական պաստառ է տեղադրել Մադրիդի «Ռեալի» մարզադաշտի հարևանությամբ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով որոշել է կրկին առաջադրվել այդ պաշտոնի համար, նախընտրական քարոզչություն է իրականացնում:
Թեկնածուն իր պատկերով հսկայական պաստառ է տեղադրել Մադրիդի «Ռեալի» մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» մոտակայքում գտնվող շենքի վրա։
«Ուրախ եմ նորից հանդիպել ձեզ»,- գրված է պաստառում: Լապորտան մարզադաշտի հարևանությամբ գրառում է տեղադրել՝ «Բարև Մադրիդ»։
Լապորտան չորրորդ անգամ կմասնակցի «Բարսելոնայի» նախագահական ընտրություններին: 2003 թվականին նա հաղթեց ընտրություններում, 2006 թվականին նա շարունակեց պաշտոնավարել այլ թեկնածուների բացակայության պատճառով, 2015 թվականին նա պարտվեց Խոսեպ Բարտոմեուին:
Լապորտան «Բարսելոնայի» նախագահն էր 2003-2010 թվականներին: Այս ընթացքում ակումբը 4 անգամ հաղթել է Լա Լիգան, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան, ընդհանուր առմամբ՝ 12 գավաթ:
Այս պահին 8 թեկնածու հաստատել է Բարսելոնայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունվարին:
Սիրարփի Աղաբաբյան