«Ստեղծված իրավիճակում «Բարսայի» համար Մեսսիի աշխատավարձն անհասանելի է»․ Ռուսո
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն, ով նախկինում զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը և հեռացել էր Խոսեպ Բարտոմեուի հետ հակամարտության պատճառով, խոսել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
– Մեսսին տնտեսակա՞ն, թե՞ սպորտային խնդիր է:
– Մարզական նախագիծն այստեղ նշանակություն ունի: Երբ Մեսսին հայտարարեց, որ հեռանում է, նա չասաց, որ խոսքը փողի մասին է: Սա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, ոչ ոք նրանից ավելին չի ստանում: Նա չէր ուզում հեռանալ, քանի որ բավականաչափ վաստակ չուներ: Նա ցանկանում էր հեռանալ, քանի որ ցանկանում է գավաթներ:
Հետո նա ասաց՝ մենք ոչինչ չենք շահելու: Նա ցանկանում է խաղալ տաղանդավոր խաղացողների թիմում:
– Ի՞նչ կասեք հարցի տնտեսական կողմի մասին:
– Իհարկե, ստեղծված իրավիճակում ակումբը չի կարող նրան նման աշխատավարձ վճարել: Դա ճնշող է: Անհրաժեշտ կլինի համաձայնել: Մենք նրան կներկայացնենք գրավիչ նախագիծ:
Սիրարփի Աղաբաբյան