
Ստեփանակերտում, Ասկերանի երկու համայնքներում մասնագետները կոչնչացնեն հայտնաբերված զենք-զինամթերքը

Ստեփանակերտի Հայակավան թաղամասում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում դեկտեմբերի 16-ին օրվա ընթացքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում:
Այս մասին իրազեկում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությությունը:
ԱԻՊԾ-ից խնդրում են պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր, որպեսզի բնակավայրերը լինեն անվտանգ ու ապահով:
Ծառայությունից կրկին հորդորում են զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել՝ զանգահարելով ծառայության 911 ահազանգման կենտրոն: