
Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին խոսք լինել չի կարող․ Ստանիսլավ Տարասով. «Ժողովուրդ»

«Հադրութն այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետևանք էլ չեն ունենա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցող գործընթացներին: Միևնույն ժամանակ մեկնաբանելով հաղթական շքերթի ժամանակ արված Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք սպառնում էին նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը՝ Տարասովը հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին, ամեն դեպքում, խոսք լինել չի կարող:
«Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաև Իրանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, բայց առաջիկայում Թեհրանի ուշադրությունը կարող է նաև Բաքվի վրա լինել»,- նշեց նա։
Խոսելով Հադրութի դեպքերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, թե ավելորդ արյունահեղություններ պետք չեն, և նման խնդիրները պետք է լուծումներ ստանան»: