Պատմության լավագույն պաշտպանները՝ ըստ France Football-ի
France Football ֆրանսիական հանդեսը նշել է պատմության լավագույն պաշտպաններին:
Լավագույն ձախ պաշտպան է ճանաչվել Պաոլո Մալդինին, ով խաղացել է «Միլանում» ու Իտալիայի հավաքականում:
Լավագույն կենտրոնական պաշտպան է ճանաչվել Ֆրանց Բեկենբաուերը, ով խաղացել է Մյունխենի «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականում:
Լավագույն աջ պաշտպանը Կաֆուն է, որը հայտնի է «Միլանում» ու Բրազիլիայի ազգային հավաքականում խաղալով:
Հրապարակումը կազմել է թիմ՝ համաձայն 3-4-3 սխեմայի: Անվանակարգերում հաղթողներին որոշել է «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցող 140 լրագրողներից կազմված ժյուրին:
Սիրարփի Աղաբաբյան